Այսօր, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արարողությունը պատմական էր, քանի որ նախկինում ցեղասպանության զոհերի հիշատակին միայն աղոթքներ են հնչեցվել։
Պատարագի ժամանակ նաև դուդուկի հնչյուններն են տարածվել Սուրբ Պետրոսի տաճարում: Կարճ հատված կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում:
Հիշեցնենք, որ պատարագին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։
Ավելացնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող այսօրվա պատարագի ընթացքում, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետ»` ունկնդրելով Սրբերի դատի ժողովի կարդինալական դասի և եպիսկոպոսների լիանիստ ժողովի դրական վճիռները:
Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա էր, և համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունն է «Մատյան Ողբերգության»-ը, որ ավելի հանրածանոթ է որպես «Նարեկ» աղոթագիրք»: