Գերմանիայի Հանովեր քաղաքում, ապրիլի 17-ին կայացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանի անհատական ցուցահանդեսը:
Նկարչուհին հյուրընկալվել է Գերմանիայում ամենապահանջված և կոմերցիոն նկարիչներից մեկի` ծագումով իտալացի Բրունո Բրունիի տիկնոջ ցուցասրահում:
Թենի Վարդանյանի անհատական ցուցահանեսի բացման արարողությանը ներկա են եղել գերմանացի և հայ արվեստագետներ, հասարակական ու մշակութային գործիչներ:
Արդեն տեղեկացրել ենք, որ Բրունո Բրունիի և Թենի Վարդանյանի ջերմ հարաբերությունների հիմքը դրվել է «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանի նախաձեռնությամբ, ով անցած տարի Երևանում կազմակերպել էր Բրունո Բրունիի աշխատանքնեի աննախադեպ ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ «Անտիկյան» ցուցասրահի նախաձեռնությամբ` Հանովերի ցուցահանդեսին ընդառաջ լույս է տեսել Թենի Վարդանյանի պատկերագիրքը, որում որպես ընտրանի ներկայացված են նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև արվեստագետին ներկայացնող երկու հոդված` անգլերենով և հայերենով: Պատկերասրահի խմբագրումը կատարվել է «Անտիկյան» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանի կողմից:
Հանովերում կայացած ցուցահանդեսին, ինչպես նաև Թենի Վարդանյանի աշխատանքներին ավելի մանրամասն Asekose.am-ը կանդրադառնա առաջիկայում:
Լուսանկարում` Թենի Վարդանյանն ու Բրունո Բրունին
Ստորև ներկայացվող լուսանկաները` Թենի Վարդանյանի պատկերագրքից են