▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պոզներն այսօր ժամանել է Երևան

News.am-ը գրում է, որ հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզներն այսօր ժամանել է Հայաստան։ 

Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի՛ գալուստ Երեւան։ Ասացե՛ք, խնդրում եմ, ինչու՞ որոշեցիք այսօր այստեղ լինել։

Ես այստեղ էի դեռ 40 տարի առաջ, երբ նշվում էր Ցեղասպանության 60-ամյակը, եւ շատ լավ հիշում եմ այն, ինչ կատարվում էր։  Ես այցելեցի Էջմիածին։  Այդ իրադարձությունը ինչ-որ կերպ ինձ հետ շատ մնաց։ Եվ երբ ինձ ասացին, որ ձեր նախագահը ուրախ կլինի ինձ հանդիպել, ես միանշանակ որոշեցի ընդունել այս հրավերը։ Ես ուզում եմ այդ օրն այստեղ լինել։ Բացի այդ, իմ հաղորդման համար ես հարցազրույց եմ ունենալու նախագահ Սարգսյանի հետ։ Այնպես որ օգտակարն ու հաճելին կհամատեղեմ։

Քանի՞ oրով եք եկել եւ ի՞նչ պլաններ ունեք։ Դուք կայցելե՞ք  Ծիծեռնակաբերդ։

Երեք օրով։ Ենթադրում եմ` այո։

Ձեր կարծիքով ի՞նչ պիտի լինի, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Նրանք պետք է հասունանան։ Նրանք պետք է հասկանան, որ երբ ընդունում ես մեղքդ, դա հենց քո օգտին է։


Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին