▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո վրա բոզի բազառ կա. պատուհանից որսորդական հրացանով կրակել է ընկերոջը՝ իրեն «բոզ» անվանելու համար

Pastinfo.am-ը գրում է, որ նախկին գործընկերների գործնական հարաբերություններն ավարտվել են 3 շիշ գարեջրով, վիրավորական արտահայտություններով ու որսորդական հրացանից արձակած կրակոցով: 

2014 թվականի օգոստոսի 16-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Ստեփան Շահնազարյանը որսորդական հրացանը լիցքավորել ու գնացել է Վազգեն Թահմազյանի տուն, ծեծել դուռը և պահանջել բացել: Ապա կոտրել է ննջասենյակի պատուհանի ապակին և կրակել տան տիրոջ վրա՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Իսկ երբ վիրավոր Թահմազյանը ննջասենյակից փախել է միջանցք, գնացել է միջանցքի պատուհանի մոտ և հրացանը կրկին լիցքավորելով ու կոտրելով նաև այդ պատուհանի ապակին՝ հրացանի փողն ուղղել է Վազգեն Թահմազյանի ուղղությամբ, ցանկացել է կրակել նրա վրա, սակայն կրակելու պահին ոտքը սայթաքել է, և կրակոցն այս անգամ Թահմազյանին չի դիպել: 

 Այդուհանդերձ, Ս.Շահնազարյանը թե՛ նախաքննության ընթացքում, և թե՛ դատարանում խոստովանել է, որ ցանկացել է սպանել Թահմազյանին, քանի որ վերջինն իրեն վիրավորել է՝ «բոզ» է անվանել:

Շահնազարյանը պատմել է, որ 2003թ-ին ծանոթացել է Գուրգեն Բալյանի հետ և միասին փորձել են վառարանների միջոցով ածուխ պատրաստել և վաճառել: Երկու անգամ իրենց գյուղին հարակից անտառից ծառերի ճյուղեր հավաքելով՝ ածուխ են պատրաստել ու վաճառել, բայց քանի որ շահույթ չեն ստացել, դադարեցրել են այդ գործը:

Ավելի ուշ ինքը ցանկացել է վաճառել այլևս անպետք 2 վառարանները՝ 150.000 ՀՀ դրամով: Իսկ երբ այդ մասին տեղեկացրել է Գուրգեն Բալյանին, վերջինն իրեն հայտնել է, որ վառարանները գտնվում են Կալավան գյուղում` Վազգեն Թահմազյանին պատկանող անասնագոմի բակում, և քանի որ տան տերը ԼՂՀ-ում է, խնդրել է սպասել՝ մինչև նա վերադառնա: 

2014 թվականի օգոստոսի 14-ին՝ ուշ երեկոյան, Շահնազարյանը հանդիպել է Գուրգեն Բալյանին ու Վազգեն Թահմազյանին, որոնք իրեն ասել են, որ գնում են Դպրաբակ գյուղ՝ Գուրգեն Բալյանի տատիկի տուն, և առաջարկել են իրենց հետ գնալ: Նա հրաժարվել է, բայց հետո 3 շիշ գարեջուր է գնել ու գնացել: Միասին խմել են, ինքն էլ հայտնել է, որ ուզում է վաճառել իրեն պատկանող վառարանները, սակայն Վազգեն Թահմազյանը, լսելով իր առաջարկը, ասել է, որ ինքը «բոզ» է, իր վրա «բոզի բազառ»  կա, ուստի՝ վառարաններն առանց գումարի պետք է տա իրեն: Ըստ Շահնազարյանի՝ Թահմազյանն իր ու իր ծնողների հասցեին այլ հայհոյանքներ էլ է հնչեցրել, ինքն էլ նույն ոճով պատասխանել է: 

Շահնազարյանը հայտնել է նաև, որ այդ ընթացքում Վազգեն Թահմազյանն իրեն սպառնացել է, և քանի որ նրա ձեռքի տակ այդ ընթացքում դանակ է եղել, մտածել է, որ կվնասի իրեն, իր մոտ էլ նրան վնասելու մտադրություն է առաջացել: Ու թեև այդ օրը հեռացել է, բայց որոշել է իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար սպանել Վազգեն Թահմազյանին:

2014 թվականի օգոստոսի 16-ին եկել է նրա տուն հենց այդ մտադրությամբ, բայց ոտքը սայթաքել է ու խափանել իր մտադրությունը: Շահնազարյանը նաև ասել է, թե չի իմացել, որ կրակոցը Թահմազյանին չի դիպել, ուստի՝ կարծելով, թե սպանել է նրան՝ հեռացել է դեպքի վայրից:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփան Շահնազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 8 տարվա ազատազրկման:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին