▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չոր հագուստ չէր մնացել, բայց հեռանալն անհնարին էր. Հին արշավների և «Նավավար»-ի նոր արկածների մասին

Տևական ժամանակ է, ինչ «Նավավար ձկնալի ըմպելարան»-ը սկսել է իր նավարկությունը, ինչն էլ մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին առօրյա թոհ ու բոհից կտրվելու և  ինքնատիպ ժամանց անցկացնելու հնարավորություն է տալիս. մի խոսքով` իսկական նավահանգստային միջավայր լեռներում: «ՆԱՎԱՎԱՐ»-ի հիմնադիրներից` հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, ճանապարհորդ, տասնյակ ֆիլմերի հեղինակ Արթուր Բախտամյանը խոստովանում է, որ ինքն իր տեսակով  արշավային մարդ է.

«Առաջին գիշերակացն առաջին կուրսում էր, Մեծամորի շամբուտներում, գարնանային սառը անձրևի տակ:  Ոչ մի չոր հագուստ չէր մնացել, բայց հեռանալ եղեգնուտից անհնար էր` ամենուր բադեր էին, ձկնկուլներ, մենք ծխացող ձկնապուրի կաթսայի շուրջ: Հետո հաջորդեցին լեռնային արշավները` Արա լեռ, Արագած, Զանգեզուր, Մեծ Կովկաս: Այստեղ գտա և կորցրեցի ընկերներ:  Լեռնային ցուրտ գիշերակացները, արևամուտին շառագունող գագաթները, հետևից լսվող, նույն պարանով կապված ընկերոջ հևքը և ճամբարում քեզ սպասող տաք թեյը և ընթրիքը»:

Արկածների սիրահարար Արթուր Բախտամյանը պնդում է, որ արշավային կենսակերպի կարևոր բաղկացուցիչն ընկերներն ու երեկոյան խառույկի մոտ պատրաստվող ընթրիքն է, սակայն դրանց բացակայության պարագայում համապատասխան մթնոլորտ կարելի է գտնել  «Նավավար ձկնալի ըմպելարան»-ում.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ձուկը և ձուն այս խոհանոցի հիմնական մթերքներն են, հարյուրավոր համեղ կերակրատեսակներ կարելի է պատրաստել և որպես լավ հանգրվան: «Նավավար ձկնալի ըմպելարան»-ն առաջարկում է կեսօրվա ձվածեղի բազմազան տեսականի, իսկ երեկոյան, ընկերներով կհամտեսեք օրվա որսը, ձկնապուրը, աղի տառեխն ու գինիները»:

Նշենք, որ ամեն օր ժամը 12:00-ից կարող եք վայելել «ՆԱՎԱՎԱՐ»-ի ճաշացանկում ներկայացված երկու տասնյակից ավելի ձվածեղները: Այս առիթով էլ «ՆԱՎԱՎԱՐ»-ի «զորահանդեսի» հրամանատար Արթուր Բախտամյանը վերհիշում է իր արշավների ժամանակ համտեսած ամենահամեղ ձվածեղը.

«Ամենատպավորիչը  Զանգեզուրում էր:  Երկու շաբաթ Մթնաձորում անցկացնելուց հետո, Որոտանի կիճն է վեր, ծանր ու խոնավ ուսապարկերով բարձրանում էինք լեռնային արահետով:  Ետևում բռնված առաջին կարմրախայտերն էին, մեծ ջրվեժները, որոնց տակ մերկ լողանում էինք:  Բղենո Նորավանքի աղբյուրի մոտ մի կին էր կանգնած,  երևի մեր գզգզված տեսքից հասկացավ, որ վաղուց մարդու երես չենք տեսել:  Երկար լվացվում էինք ու ջուր խմում, հևիհև  պատասխանում նրա հարցերին:  Հետո քայլեցինք դեպի Բարձրավան, ճանապարհին ջրի գնացող մի կնոջ հանդիպեցինք, երկու համագյուղացի իրար հետ խոսում էին մեզանից, այն ժամանակ Զանգեզուրի բարբառը շատ հասկանալի չէր: Խոսակցությունը ավարտվեց. «Մի եղածու գցեմ»:  Ամենահամեղ եղաձուն էր»:

Հավելենք նաև, որ սեփական պատրաստության ձկնապուխտներից, ավանդական և նոր մշակված քսան ճաշատեսակներից, օրվա որսից, ձկնապուրներից և ձվածեղներից բացի «ՆԱՎԱՎԱՐ»-ում կարող եք վայելել աշխարհի և տեղական լավագույն գինիների մեծ ընտրանին: 

Իսկապես «Նավավար ձկնալի ըմպելարան»-ն արկածասերների լավագույն կողմնացույցն է, որը, հիշեցնենք, գտնվում է Երևանի հենց սրտում` Արամի 42/1 հասցեում:

«ՆԱՎԱՎԱՐ»-ի նորություններին կարող եք հետևել ձկնալի ըմպելարանի ֆեյսբուքյան էջում:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին