ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ինտերնետային «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։
Նրանք պնդում են, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել եւ պահանջում են ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության:
Ոստիկանները վիրավորվել են «SOS Գ/7» հաղորդման 11-րդ թողարկումից, որում անդրադարձել են սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու մասին:
Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 15:00-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Դատական նիստը նախագահելու է դատավոր Արթուր Ստեփանյանը։