▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ոստիկանությունը վիրավորվել է, դա իրենց խնդիրն է. «SOS» TV

Այսօր  Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրերն են «SOS» TV ստեղծագործական խմբի անդամներ Հայկ Բարսեղյանն ու Վիլեն Գայֆեջյանը: Անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին` թե ինչո՞ւ է ոստիկանությունն իրենցից վիրավորել և դատարան դիմել, Հայկ Բարսեղյանը պատասխանեց հետևյալ ձևով.

«Մենք  կուզենք ունենալ շատ զիլ, ընտիր ոստիկանություն, որը մեզ կպաշտպանի, բայց հիմա  ոստիկանությունում կան մարդիկ, ովքեր չպետք է  աշխատեն այդ համակարգում: Իսկ եթե  ոստիկանությունը վիրավորվել է, դա իրենց  խնդիրն է»:

Այնուհետև Վիլեն Գայֆեջյանը հավելեց, որ իրենք ոստիկանության հետ ոչ մի խնդիր չեն ունեցել  և  չեն էլ ուզում ունենալ.

«Սակայն  երբ տեսանյութերում տեսնում ես մարդկանց, ովքեր, կրելով համազգեստը, խախտում են օրենքը, անցնում սահմանները, հասկանում ես, որ այդ մարդը  ոստիկանական համակարգում  աշխատանք չպետք է ունենա»:

Իսկ այն հարցին` արդյո՞ք դատարանից հայցադիմում ստանալուց հետո իրենք հանդիպել  են տվյալ  ոստիկաններին, Հայկ Բարսեղյանն ասաց, որ չեն հանդիպել.

«Հանդիպելու ցանկություն չկա, եթե իրենք ցանկություն ունեն կարող են գալ, սակայն ես նույնիսկ կասկածում եմ, որ իրենք կմասնակցեն  դատին»:

Հիշեցնենք, որ  ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ինտերնետային «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։ Նրանք պնդում են, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել եւ պահանջում են ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության: Ոստիկանները վիրավորվել են «SOS Գ/7» հաղորդման 11-րդ թողարկումից, որում անդրադարձել են սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու մասին:

Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 15:00-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին