▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ Քրիշտիանու Ռոնալդուի` Երևանից մեկնելու ժամանակ

Քրիշտիանու Ռոնալդուն, ով Հայաստան-Պորտուգալիա/2:3/ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, չսպասելով իր թիմակիցներին,  ինքնաթիռ է վարձել ու երեկ կեսգիշերին մոտ մեկնել  է Հայաստանից:

Օդանավակայանում ֆուտբոլային աստղն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները վարվում իրեն ճանապարհել եկող հատուկենտ երկրպագուների հետ:

Նրանցից մեկը Asekose.am-ին տեղեկացրեց, որ պորտուգալախոս ընկերների հետ իմացել էին  Ռոնալդուի  հապճեպ մեկնման մասին ու որոշել էին այցելել օդանավակայանի VIP բաժին` հրաժեշտ տալու իրենց սիրելի ֆուտբոլիստին:

Երբ Քրիշտիանու Ռոնալդուն մտել է սրահ` տղաներից մեկը պորտուգալերենով ողջունել է ու խնդրել լուսանկարահանվել: Ֆուտբոլիստը ժպտացել է ու   ցանկացել է մոտենալ երիտասարդներին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին հրահանգներ տվող ոմն ուսադիրավոր մռայլ հայացքով խցկվել է  երիտասարդների ու ֆուտբոլիստի արանքում ու արգելել է նկարել:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք ավելի վիրավորված էին, որ իրենց սիրելի ֆուտբոլիստ  Քրիշտիանու Ռոնալդուն Հայաստանում, թեկուզ այն լքելուց րոպեներ առաջ, ականատես է լինում  նման  տհաճ պահվածքի` մանավանդ, որ երկրպագուների  գործողությունները օրինական էին:

Առավել տհաճը, ըստ մեր զրուցակցի, այն է եղել, որ նույն ուսադիրովոր չինովնիկը երկու հոգու, հատուկ «բեյջեր» տալով,  մտցրել է օդանավակայանի արդեն արգելված գոտի` լուսանկարահանվելու Քրիշտիանու Ռոնալդոյի հետ:

Ըստ մեր տեղեկությունների` այդ երկուսը եղել են ոստիկանական համակարգում աշխատած  մի ռեստորանատերի  թոռներ/ օբյեկտը, որի անունը դիտմամբ չենք նշում, գտնվում է Մաշտոցի պողոտայում/:

Դե ինչ` հարկ է նշել, որ Քրիշտիանու Ռոնալդուն Հայաստանում անցկացված օրերի ընթացքում ծանոթացավ պաշտոնյանների որդի լինելու «առավելություններից» մեկին` համաշխարհային աստղի հետ լուսանկարվելու բացառիկ  հնարավորությանը:

Չնայած վստահ ենք, որ  քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու քայլն ամենահիշվողն է լինելու Ռոնալդուի հայաստանյան տպավորություններում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին