▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծննդատան ողբերգական դեպքից տուժած կնոջ և ինքնասպան եղած ամուսնու լուսանկարները

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 30-ին, ժամը 10.15-ին, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի տղամարդ բարձրացել է չորրորդ հարկ և հիվանդասենյակներից մեկում կրակել  կնոջ վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանը հիվանդասենյակում երկու անգամ կրակել է իր կնոջ ուղղությամբ` վնասվածքներ պատճառելով պարանոցի և ուսի շրջանում, ապա ինքնասպան է եղել` կրակելով իր կրծքին:

Ստորև ներկայացնում եք Միլենա Ասատրյանի և Հայկ Վարդանյանի լուսանկարները, որոնք վերջիններս  տեղադրել էին սոցիալական ցանցերի  իրենց  էջերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք նաև, որ Միլենա Ասատրյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն: Հեմոդինամիկ ցուցանիշները պահպանվում են: Այս մասին  Asekose.am-ի հետ զրույցում  ասել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ  Աբրահամյանը:

Վերջինս նաև նշել է, որ կնոջ գիտակցությունը պահպանվել է, սակայն վիճակը դեռ ծանր է և գտնվում է դեղորայքի ազդեցության տակ:

«Երեխան ևս գտնվում է նույն վիճակում՝ կայուն ծանր: Նա ծնվել է վաղահաս և ներարգանդային թոքաբորբով»,-ասաց բժիշկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին