▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարի վրայից առանձնահատուկ մաշկահոտ էր գալիս, Անին դժվար թե նրան մոտ թողներ. էքստրասենսի սպանության հետքերով

 

«Կարդացած է, գրում է պիեսներ, ապաշնորհ չէ, կարողանում է որոշակի մթնոլորտ ձևավորել, մարդկանց համախմբել: Իհարկե, դիլետանտ է, մի քիչ մեծամիտ, ինքնասիրահարված: Բայց եթե հիմնավոր կրթություն ստանար, կարող էր ոչ վատ բեմադրիչ լինել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատերագետ Լևոն Մութաֆյանը` անդրադառնալով հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մխիթար Մոս-Մուշեղյանին, ով «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 

Թատերագետի խոսքով` բավական լավ ճանաչել է 33-ամյա Մխիթարին, իսկ  վերջինիս` Անի Մաջնունյանի սպանության մասնակից կամ անմիջական գործող լինելու մասին էլ ասաց հետևյալը.

«Մոտիկից ճանաչել եմ: Դատելով այն տպավորություններից, որոնք ես եմ ստացել, նա վախվորած, անվճռական, աստվածավախ անձնավորություն է, բավական զուսպ: Ունի առողջական խնդիրներ, ընդհանուր ֆիզիկական թուլություն: Այդ հատկանիշների դիրքերից, իհարկե, չէր կարող նման դաժան մարդասպանության հեղինակն ինքը լինել: Անգամ ենթադրում եմ, որ նա թաքցնում է ինչ-որ կարևոր «մանրամասներ»: Բայց, նաև նկատելի էին ինչ-որ ջղաձգումներ դեմքին, լարվածություն, որն առաջանում էր երբեմն-երբեմն... Գուցե շիզոֆրենիայի կամ հոգեկան խանգարման նշաններ էին, որոնք էլ կարող էին մղել սադիզմի... Բոլոր դեպքերում, ունեմ կասկածներ...»:

Լևոն Մութաֆյանը նաև անդրադարձավ այն խոսակցությանը, որի համաձայն` Անի Մաջնունյանը և Մուշեղ Մխիթարյանն ինտիմ կապ են ունեցել, առավել ևս, որ նա ճանաչում էր նաև Անիին.

«Մխիթարն ուներ սիրուհի, որի մասին ինձ ասել էր: Այդ սիրուհու հետ կապված էր տևական ժամանակ, մի անգամ ինձ հրավիրել է նրա բնակարան՝ Կոմիտասի պողոտայի մոտակայքում, բայց ես չեմ գնացել: Գուցե մեկ կամ մի քանի անգամ անկողին եղել է, բայց... Անին շատ մաքրակենցաղ կին էր, զուսպ, ինչպես ես ճանաչել եմ նրան... Մուշեղի վրայից առանձնահատուկ մաշկահոտ էր գալիս, ինչի պատճառով ես էլ նրա հետ աշխատում էի չշփվել: Չեմ կարծում, որ նման անձնավորությանը Անին մոտ թողներ...»:

Զրույցի վերջում էլ այն հարցին, թե արդյո՞ք հավատում է, որ Անի Մաջնունյանի սպանությունը կբացահայտվի` հաշվի առնելով, որ դեռևս ամեն ինչ  առեղծվածային և հակասական է, թատերագետը պատասխանեց.

«Ի սկզբանե ստեղծվել է մի խառնաշփոթ, որը շատ կասկածելի է: Համոզված չեմ, որ ամբողջապես կբացահայտվի: Այն հանգամանքը, որ հանցակից աղջիկը չի ձերբակալվում, արդեն խոսում է այն մասին, որ այստեղ կան «թնջուկներ», որոնք պետք չէ բացահայտել...Չեմ բացառում, որ Մխիթարին դրդած լինեն այդ քայլին, ստիպած, կամ էլ նա «պատսպարում» է ինչ-որ մարդկանց... Իսկ տարբերակներից մեկն էլ այն է, եթե նա է կատարողը, որ գնացել է «ինքնասպանության»՝ այսպես գուցե վերջ տալու իր դժվարին կյանքին...»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին, Երևանում` Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին, որ վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ:

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների  Անի Մաջնունյանի սպանությունը կատարել է երիտասարդ զույգ: Տղան մտերիմ է եղել Անիի հետ և երբեմն այցելել է նրա տուն: Տղայի անունը Մուշեղ է, իսկ աղջկա անունը՝ Աննա:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին