▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի ենթարկված Արսեն Ավետիսյանի կնոջ նամակը Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

պատճեն՝

ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆ պարոն Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ պարոն Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ պարոն Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պարոն Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

 

ՆԱՄԱԿ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆ

Մեծարգո պարոն Նախագահ,

Ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք:

Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի:

Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել:

Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ:

Հաշվի առնելով Ձեր անձը, Ձեր խստապահանջությունը նմանատիպ դեպքերի նկատմամբ՝ խնդրում եմ Ձեզ ապահովել ամուսնուս և մեր ընտանիքի անդամների անվտանգությունը:

 

Կանխավ շնորհակալ եմ՝

Իզաբելա Մելքումյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին