Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Չէի մտածում, որ ՖԲ-յան առաջին գրառումս երկարատև դադարից հետո այսպիսին կլինի, սակայն ինչպես ասում են՝ ՍԵԼՅԱՎԻ...
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ընկերներին ու մտերիմներին ովքեր անտարբեր չմնացին իմ և ընտանիքիս հետ կատարվածին, ձեռք մեկնեցին թե ռեալ կյանքում և թե այստեղ ՖԲ-հարթակում:
Տեղեկացնեմ, որ ստեղծված իրավիճակը այնպիսինն է, որ այժմ վնասվածքներից դեռ չապաքինված կնոջս և երեխայիս հետ չենք կարողանում վերադառնալ մեր տուն, քանզի հարևաններից ինձ տեղեկացրին որ Սեդրակյանի հաստավիզներից երկու օր է շրջում են տանս շուրջ և հարցուփորձ անում ինձանից:
Տեղեկացնեմ նաև, որ ընդհամենը 4 հոգի գիտեին իմ «մտերիմներից», որ ես պատրաստվում եմ վերադառնալ ակտիվ հասարակակն կյանք սեպտեմբերին և նաև գիտեին թե նույն ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ-ի դեմ պատրատված նյութերիս մոտավոր բովանդակությունը և թե այն, որ պատրաստվում էի ՀԷՑ-ի, որոշ հանցավոր, չարաշահումների և խաբեությամբ ազգաբնակչությունից գումարներ կորզելու մասին հրապարակումներ և ապացույցներ հրապարակել:
Հիմա այդ 4 հոգուց թե որ մեկն է Մհերին և նրա լակոտներին գլխի գցել որ կարող են «ռեժիմին» հերթական ծառայությունը մատուցել ես չգիտեմ, բայց կպարզեմ իսկ առայժմ կարող եմ միայն այն ասել, որ այն, ինչ կատարվեց անպատիժ չեմ թողնելու, սադրանքներին, ոստիկանության ու ՍԵդրակյանի «օգնական » ներկայացողների բարբաջանքներին բանի տեղ չեմ դնելու ու մտադիր եմ գնալ մինչև վերջ հարցին արդար, իրական արդար և ոչ ՀՀ սահմանադրության սահմաններում «արդար» լուծում տալու համար:
Դեռևս այսքանը, առաջին օրն է որ ինձ ինչ-որ չափ լավ եմ զգում և դեռևս կանդրադառնամ այս թեմային, ավելի մանրակրկիտ և փաստառատ կերպով:
Լավ մնացեք՝ Աստված Ձեզ պահապան...
Հիշեցնենք, որ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը պնդում է, որ օրերս իրեն ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի բարեկամները: Նրա ընտանիքը մտադիր չէ Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ ապրել նույն համայնքում՝ Էրեբունիում։
Կարդացեք նաև` Վահան Մարտիրոսյանը պնդում է՝ իրեն եւ կնոջը ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի բարեկամները
Թոխմախցի Մհերի մանկլավիկները ինձ և ամուսնուս ծեծի են ենթարկել մեր երկու տարեկան տղայի աչքի առաջ