▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որ ասեմ սեռական կապ է, կհավատա՞ք». Կամո Սեյրանյանն իր ու քրեկան հեղինակության հարաբերությունների մասին. aravot.am

 Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի (Տույ) հետ, որ մասնակցում էր նրա դեմ դատական նիստին, այսպես պատասխանեց դուդուկահար Կամո Սեյրանյանը. «Որ ասեմ սեռական կապ է, կհավատա՞ք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քանաքեռցի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի գործով դատական նիստին հարազատներից բացի նրան սատարելու էին եկել նաև երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը: 

Aravot.am-ի հետ զրույցում Կամո Սեյրանյանն ասաց, թե որևէ թաքցնելու բան չունի. ինքը Տույի ընտանիքի հետ բազմաթիվ տարիների ընկերական հարաբերություններ ունի, մասնակցում է նրանց բոլոր միջոցառումներին: Հետո էլ փոքր-ինչ մեր հարցից վրդովված ասաց. «Դուք ծանոթ, ընկեր, բարեկամ, չունե՞ք, որ մեկը մասնագիտությամբ երաժիշտ է, մյուսը՝ լավ տղա, մյուսը՝ գեներալ»: Մեր այն դիտարկմանը՝ մշակույթի գործիչն ի՞նչ կապ կարող է ունենալ քրեական հեղինակության հետ, դուդուկահարն արձագանքեց. «Չգիտե՞ք, որ մշակույթի մարդիկ շփվում են բոլոր բնագավառի մարդկանց հետ՝ գեներալից մինչև թաղային հեղինակություն: Ես շփվող մարդ եմ, ունեմ գեներալ, բանվոր ընկերներ, սպորտսմեն կլինի, թե երաժիշտ, ինձ համար կարևորը լավ մարդ լինի: Իսկ ո՞վ է ասել, որ թաղային հեղինակությունները լավ մարդիկ չեն»: 

 

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին