«Սիրելիս, Դու ամենաթանկ մարդն էիր ինձ համար, և կմնաս, չես հասկացել ինչ ես արել: Մենք կարոտում ենք քեզ, քո որդին այնքան լավն է». -այս խոսքերը Ֆեյսբուքում գրել է Միլենա Ասատրյանը իր և հանգուցյալ ամուսնու նկարի տակ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ի առավոտյան 33-ամյա Հայկ Վարդանյանը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ` 27-ամյա Միլենա Ասատրյանի վրա, այնուհետև ինքնասպան է եղել: