Ռուսական «Առաջին ալիք»-ն իր ռեպորտաժում ներկայացրել է Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարը` 3D մոդելավորմամբ:
Ըստ նախնական տվյալների` ժամը 08.00-ի դրությամբ կա 7 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել: Բոլորը ՀՀ քաղաքացիներ են:
Հավելենք, որ վարորդը չի տուժել, սակայն շոկային վիճակից ելնելով` չի կարողանաում մեկնաբանել կատարվածը: Դեռևս հայտնի չէ վթարի պատճառը. ըստ վարկածների` վարորդը կամ քնել է, կամ էլ ավտոբուսն անսարք է եղել:
LifeNews կայքը հրապարակել է ավտոբուսում գտնվող անձանց անունները: