Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` նոյեմբերի 13-ին, Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, մարզադաշտի հարևանությամբ հնչել են պայթյուններ, ինչպես նաև ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ:
Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ:
Ավելին` նախքան ահաբեկչությունը ԻՊ-ը նոր տեսանյութ է տարածել, որում սպառնալիքի տեսքով զգուշացնում է Ռուսաստանին, որ շուտով արյուն է թափվելու:
Նշենք, որ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկություններ չկան: