Երեկ թուրք զինվորականների կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի կատապուլտված ռուս օդաչուին ջիհադական-ահաբեկչները սպանել են։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում սպանված օդաչուն է` ջիհադականների ձեռքին:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ իրենց կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից հասցված հարված էր իրենց համար: