▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Կոստանդյանի առաջին պատմվածքը (2006)

Էդգար Կոստանդյան

Էդգար Կոստանդյան
                Աղբանոցի շները
                    (պատմվածք)
Ասում էր` իբր մեն-մենակ մի ամբողջ գյուղ է ազատագրել: Սա ասում էր, նրանք էլ հավատում էին: Հավատում ու մեդալներ էին տալիս սրան, հավատում ու թոշակ էին տալիս, հավատում ու թևեր էին տալիս: Երևի չէին էլ հավատում, ուղղակի ժամանակներն էնպիսին էին, որ իրենց հերոսներ էին պետք` թեկուզ սարքովի ու հնարովի, ախր, սրանք էդ տարիներին մեր պատմությունն էին գրում գրքերից խնամքով դուրս բերած սիրուն, բարձր բառերով, իսկ էդ տեսակի պատմական ժամանակներում, մանավանդ, երբ դու ես կերտում էդ ժամանակը, անձնական կարիքներիդ ծառայող մի քանի հերոսը հեչ չեն խանգարի: Էդ տարիներին մենք դպրոցական ցածր տարիքի էրեխեք էինք, ու մեզ դուր էին գալիս կռվի մասին սրա պատմությունները,  իսկ հետո, երբ մի քանի տարի մեծացանք, ու մեզ հետ միասին մեծացան նաև սրա փորն ու ախորժակը, սկսեցինք հասկանալ, որ իր ասած էդ կռվի հետ իրեն կապող միակ օղակը մինչև ծնկները հասնող մորուքն էր ու մի նկարած վկայական: Մի օր էլ գլխավոր հերոս հնարողի մեծարման երեկոներից հերթականի ժամանակ իրեն հատուկ վարպետությամբ մեր թաղում մի մեծ տարածք «կպցրեց» անունն էլ դրեց, թե հերոս հնարողն էդ տարածքն իբրև շնորհակալություն է նվիրել` հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Եվ էդ տարածքն, ուրեմն, հաշված ամիսներ հետո արդեն շինություն դարձավ, շինությունն էլ` մեքենաների նորոգման կետ: Մեր թաղի Խորեն պապին, որը կռվի տարիներին ոչ մի գյուղ ինքնուրույն չէր ազատագրել ու թրաշ չէր պահում, դարձավ էդ արհեստանոցի միակ վարպետն ու հիսուն-հիսուն պայմանով սկսեց աշխատել սրա հետ: Մի օր էլ Խորենի տղան կազինոյում կրվեց հայրական տունն ու գնաց «ռուսաստաններ» իբր թե նոր տուն առնելու համար փող աշխատելու, ու էդ օրվանից Խորեն պապին արհեստանոցում էր քնում: Ցերեկները մենք էինք նրա ընկերները, գիշերները` արհեստանոցի կողքի աղբանոցում քնող շները: Էս շներին նա ամեն օր կերակրում էր, ու սրանք էլ սովորել էին Խորենին, գիշերները գալիս էին արհեստանոցի մոտ ու ոռնում, էնքան, մինչև ծերուկը բացեր դուռն ու ուտելիք տար: Հնարած հերոսն ամեն առավոտ նախատում էր Խորենին էդ շների համար, ու մի օր էլ էս երկուսի մեջ շների հաշվով թունդ վեճ ծագեց:
- Լավ էլի, Խորո, ասինք կռված տղա ես, գործ տանք, աշխատես, հետո ասինք քուչեն չմնաս, թողինք ստե քնես, տարածքս շնանոց ես սարքել, արա:
- Ես կռված տղա չեմ,- ցածրաձայն ասաց ծերուկը,- էդ խոսքն էլ մոտս չասես, օրգանիզմս չի ընդունում էդ խոսքը, սիրտս խառնում ա:
- Քեզ վերջին անգամ եմ զգուշացնում, էլ էդ շներին էս թաղում չտենամ, թե չէ գնալու ես իրանց հետ ապրես,- նետեց հերոսն ու հեռացավ:
Խորենն էդ դեպքից հետո սկսեց քիչ «շփվել» շների հետ, միայն ցերեկներն էր կերակրում, ու մի քանի օրում կարողացավ «բացատրել» էդ սոված չորքոտանիներին, որ գիշերները չգան ու չոռնան արհեստանոցի մոտ: Մի սովորական մայիսյան կեսօր էլ, երբ մեր հնարած հերոսը մայիսի իննին ընդառաջ «յուղը վրեն» «06»  էր նվեր ստացել հերոս հնարողից ու ամբողջ թաղին բեսեդկայում խորոված ու պլան էր պատիվ տալիս (էդ օրն ակամայից համընկավ նաև էն պատմական պահի հետ, երբ մենք առաջին անգամ ուռել էինք, ու մեր բակի Գևը շախմատի քարերով ինքն իր հետ նարդի էր խաղում), Խորենը մոտեցավ, կանգնեց մեր գլխավերևում, ուշադիր նայեց բոլորիս, վերցրեց սեղանին դրված օղու շիշն ու ամբողջ ուժով ջարդեց հերոսի գլխին: Հերոսն ուշագնաց ու արյունլվա փռվեց սեղանին: 
- Էս ի՞նչ արիր, այ մարդ,- տեղից վեր թռավ թաղի բիձեքից մեկը:
Խորենը բաց նյարդի պես թպրտում էր:
- Պոռնիկի տղեն շներիս խփել ա,- ասաց:
Պարզվեց, ուրեմն, որ գիշերն աղբանոցի շները սովից կամ ուրիշ մի բանից սկսել են կատաղի ոռնալ, էս մեր հերոսի կինը քնած տեղից վախեցած վեր է թռել ու սկսել լաց լինել, էս մեր վրիժառուն էլ չի հանդուրժել լեդիի գունավոր երազների կիսատ մնալը, դարակից հանել է «Մակարովն»  ու իջել բակ:
Ամբողջ թաղն իրար խառնվեց, հերոսին տարան հիվանդանոց, Խորոյին էլ փակեցին երեք ամսով: Հետո, երբ էդ դեպքից հերոսի գլխին մենակ մազերի տակից թեթև երևացող սպի էր մնացել, Խորենին էլ վաղուց բաց էին թողել, լուր ունեցանք, որ Խորոն մանկավարժականի մոտ հարբած ընկել է մեքենայի տակ: Փորձեցինք որդու հետ կապվել, բայց չկարողացանք: Թաղի մեծերը փող հավաքեցին ու թաղեցին նրան: Մեր շենքի լիազորն ամեն բան արեց, որ Խորենին Եռաբլուր տանեն, բայց վերևներից թույլ չտվին: Երկու-երեք տարի հետո էլ մեր հերոսը մեռավ. հերոս հնարողից ստացած «06»-ով Ղարաբաղ գնալիս է լինում` «իր նվաճած հողերը» տեսնելու, հետ գալու ճանապարհին` շրջադարձ կատարելու ժամանակ, մեքենան չի ենթարկվում, ու հերոսը շրջվում է ձորը: Մեծ շուքով ճամփու դրին սրան, ոսկորներն էլ ամփոփեցին Եռաբլուրում: Հիմա երևի Խորենը երջանիկ է, որ էնտեղ չի, երջանիկ է, որ նույն հողի տակ չի փտում նրա հետ, ում հավատացին ու թևեր տվեցին...
Մեր աղբանոցի շներին հիմա ուրիշ շներ են փոխարինում, նրանք էլ են ոռնում գիշերները, ոռնում են, որովհետև քաղցած են, ոռնում են, որովհետև ցուրտ է, ոռնում են, որովհետև շուն են...
                                              Հունիս, 2006

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին