▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

H1N1 վիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում 8 հիվանդ ունենք....

Երևանի տարբեր հիվանդանոցներում այս պահի դրությամբ  ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 հիվանդներ, որոնց մոտ գրանցվել է H1N1 վիրուսը  և  արհեստական շնչառության ապարատ է միացված:

 «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է  ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանն, ում խոսքերով ՝  հիվանդները հիմնականում մեծահասակներ են, նրանցից մեկն էլ ծննդկան է, որի վիճակը նույնպես բավականին ծանր է և գտնվում է արհեստական շնչառության ապարատի տակ:

Ըստ գլխավոր համաճարակաբանի՝  պետք է ակտիվացնել իրազեկման աշխատանքները. «Սա այն հիվանդությունն է, որի իրազեկումը պետք է լինի մաքսիմալ՝ առավոտից մինչև գիշեր, զանգվածային լրատվամիջոցներով պետք է քաղաքացիներին իրազեկեն, թե ինչ քայլեր ձեռնարկեն, եթե կան գրիպանման երևույթներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին