Համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին հայտարարել է, որ կարող է ստանձնել ադրբեջանցի ազատազրկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը, որն արդեն ուղարկվել է ՄԻԵԴ:
Ամալ Քլունին, ով հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության գործերով, այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքի եթերում: Քլունին ասել է, որ Իսմայիլովան բացառիկ արիության տեր կին է:
Նա նշել է գաղտնի տեսախցիկի հանգամանքը, որով նկարահանվել էր ադրբեջանցի լրագրողուհու ինտիմ կյանքը և հրապարակվել:
Իսմայլովան եւ նրա փաստաբանն այժմ քննարկում են առաջարկը:
Հիշեցնենք, որ Ամալ Քլունին պաշտպանել է նաև Հայաստանի շահերը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: