▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավաղ...անցողիկ չեն գյադաները, որոնք համատեղության կարգով «բոզի տղերք» են

Ոչ անհայտ բլոգեր Կամո Թովմասյանը զանգահարել է Asekose.am-ի խմբագրություն ու ցանկանալով խոսել օրեր առաջ մեր կայքում տեղ գտած հրապարակման՝ «Էկար, տակս փորեցիր...Ինչո՞ւ Կամո Թովմասյանը թշնամացավ իր մտերիմ ընկերոջ հետ» նյութի հեղինակի հետ՝ թերևս ՝ իր ոճի, ցնդած երևակայության ու հետաքրքրությունների մի հարց է ուղղել լրագրողին, ինչն ապացուցում է ոչ միայն սույն երիտասարդի բնութագիրն, այլև լրագրության ու հասարակության համար անպիտանի լինելու նրա դիմագիծը:

Կամո Թովմասյանը, ով, հիշեցնենք, օրեր առաջ կայքերից մեկի լրագրողին վիրավորել ու կոպտել էր իրեն պարզ հարց տալու առիթով, ակնհայտորեն, հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, ինչի հերթական ապացույցը մեր խմբագրություն այսօրվա զանգն է:

Կամո Թովմասյանին հիշեցնում ենք, որ Asekose.am կայքում՝ իր նախկին գործընկեր Արթուր Paparazzi-ի հետ հարցազրույցից հետո բլոգերների ու կայքերի հետաքրքրությունը այդ թեմայի ու Կամոյի վերաբերյալ՝ իր և նյութերի հեղինակների, այլ կայքերի ու բլոգերների գործն է: Իսկ իր հետաքրքրությունում հայտնված անձը` Արամ Հարությունյանը, որի համար զանգահարել էր Asekose.am-ի խմբագրություն, միջամտություն ու առավել ևս հետաքրքրություն չի դրսևորում մեր կայքում հատնվող որևէ հրապարակման վերաբերյալ:

Asekose.am-ն ունի իր խմբագիրն ու օրվա պատասպանատուները, որոնք են նաև նյութերի հեղինակները: Կարծում ենք, Կամո Թովմասյանին անհարկի հարձակման հրաման ու խորհուրդ տվողները/ նաև տեքստ գրողները, քանի որ, եթե համեմատեք Կամոյի նախկին ու այսօրվա տեքստերը, դրանց մեջ կգտնեք սարի ու ձորի տարբերություն/, լավ կլինի զսպեն իրենց բլոգեր ընկերոջ կրքերն ու խելակորույս մտքերը, կամ էլ նրան ուղեկցեն հոգեբույժի, լավագույն դեպքում՝ հոգեբանի մոտ: Այլապես, ժամանակն է, որ նրանով զբաղվեն բոլորովին այլ ոլորտի մասնագետները:

Հ.Գ. Հարկ ենք համարում նշել, որ մեր հրապարակման մեջ չկա որևէ խոսք, որը վիրավորում է Կամո Թովմասյանին: Իսկ բլոգերների գրառումները, որոնք տեղ են գտել մեր կայքի Բլոգ բաժնում, ունեն հեղինակներ, հրապարակումից առաջ էլ հստակ նշված է՝ Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: Վերջում էլ, ի դեպ, նույն պարզությամբ նշված է՝ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից: Asekose.am-ն նաև ընդգծում է, որ պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի կարծիքը, սակայն ինչ կարծիք, երբ հակառակ կողմը ոչ ադվեկատ վարքագիծ ունի: Հատուկ՝ բավարարվում ենք այսքանով, առանց ավելորդ խոսքերի, ու ցանկանում ենք խնդրել մեր ընթերցողներին՝ թեթև տարեք, անցողիկ է...

Ցավոք, ինչպես դասականն է  վկայում, անցողիկ չեն գյադաները, որոնց մեջ ամենավտանգավորները՝ ըստ մեկ այլ դասականի՝ համատեղության կարգով «բոզի տղերքն» են... Վերջում, ներողություն ենք հայցում մեր ընթերցողներից՝ այս հրապարակման համար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին