▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆիլմը կարող է հավակնել «Օսկարի»

Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված «Խոստումը» ֆիլմը` առաջատար դերասաններ Օսկար Այզեքի և Քրիստիան Բեյլի մասնակցությամբ, կհայտնվի 2017 թվականի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում: Այս մասին տեղեկացնում է Prensa Centro Armenio-ն:

«Այս պահին ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն դա երկար չի տևի: Առաջին հերթին, այն սիրո եռանկյունու մասին պատմող ֆիլմ է, որը համընկնում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին: Երկրորդ, ֆիլմում նկարահանվում են առաջատար դերասաններ, որոնք խաղը արժանի է գնահատականի»,-նշվածէ  հրապարակման մեջ: 

«Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Այզեքի և օսկարակիր դերասան Բեյլի մասնակցությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած ֆիլմում հաստատվել էր անցյալ ամռանը:

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը հայազգի Արեն  Փերդեջին է,  համառեժիսորը՝ թուրք Ալէ Ալյամաջը: Գլխավոր դերակատարները ևս հայ և  թուրք են` ի դեմս Դիլա Ուլուջայի և Հերոս Ագոփյանի:  Ֆիլմը էկրան է բարձրացել հունիսի 30-ին:

Նկարահանումներն սկսվել են անցյալ աշնանը` Իսպանիայի տարբեր քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016-ի վերջին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին