▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի փոխքաղաքապետը կարդում է Եղիշե Չարենց

Sputnik. Ընթերցում նախագծի նոր մասնակիցը Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն է։ Էստաֆետին մասնակցելու համար նա ընտրել է մեծանուն բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Եղիշե Չարենցի «Նրբակիրթ Լ.-ին» բանաստեղծությունը։

«Կարծում եմ` Չարենցի այս բանաստեղծությունը լիովին արտացոլում է հենց իրեն` հռչակավոր հեղինակին`մեծամիտ ու գոռոզ, ցինիկ ու հպարտ, բայց նաև թախծոտ ու խոհեմ: Այս ստեղծագործությունում առկա է և՛ պոետ-արվեստագետը, և՛ ժամանակի շունչը զգացող խելառը: Ողջունում եմ այս նախագիծը և հավատում, որ այն հնարավորություն կտա ընտրված կամ ցանկություն հայտնած պոեզիայի մատուցողներին այլ կերպ դրսևորվելու կամ իրենց այլընտրանքային կերպը ներկայանալի դարձնելու հասարակությանը»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Հայաստանում Sputnik. Ընթերցում նախագծի առաջին մասնակիցը Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն էր. նա կարդաց հայտնի հայ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նախագծին մասնակցել են նաև հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը, ով կարդաց Հովհաննես Թումանյանի` իր սիրած բանաստեղծությունը, ինչպես նաև ռեփեր Միշոն, ով ներկայացրեց Պարույր Սևակի ստեղծագործությունը։

Մանրամասներն ու ասմունքը՝հետևյալ հղումով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին