Համացանցի հայ օգտատերերը կայծակնային արագությամբ տարածեցին լուսանկարը, որտեղ Դիեգո Մարադոնան, իբր, միացել էր «Մենք բոլորս Արցախ ենք» ֆլեշմոբին:
Դրա համար առիթ էր դարձել Կանադայում ՀՀ դեսպանատան աշխատակից Սասուն Հովհաննիսյանն, ով իր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ըստ որի` Արցախին նման կերպ իր զորակցությունն է հայտնել նաև աշխարհառչակ արգենտինացին:
Ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարը ֆեյք է և պատրաստված հատուկ ծրագրի միջոցով:
Ներողություն խնդրելով մեր ընթերցողներից, ցանկանում ենք, օգտատերից ոմանց զգաստության կոչ անել, նաև նշել, որ եթե նույնիսկ դեսպանատան աշխատակիցը սխալվել է, կամ ՝ դիտմամբ ֆոտոշոփ է արել, համարենք սա քարոզչական տրյուկ, թեկուզ ոչ հաջողված, բայց եկեք նաև ընդունենք, որ այդ թվում օտարազգիների միջոցով տարածված այդ լուսանկարը շատերի մոտ հետաքրքրություն կարող է առաջացնել լատինատառ գրված Արցախ և Լեռնային Ղարաբաղ հեշթեգերի վրա ու տարբեր երկրներում մարդիկ կարող են ծանոթանալ ղարաբաղյան հակամարտության խնդրին ու վերջին զարգացումներին:
Կրկին՝ ներողություն խնդրելով ընթերցողներից, հիշեցնենք, որ համացանցում արդեն մի քանի օր մեկնարկել է «Մենք բոլորս Արցախ ենք» ֆլեշմոբը, որի մասնակիցները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից և այլ երկրներից սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրում են «Մենք բոլորս Արցախ ենք» գրությամբ լուսանկարներ: