▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները վերադարձրել են ազգությամբ եզդի 20-ամյա Քյարամ Սլոյանի գլուխը

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այս օրերին Արցախում տեղի ունեցող մարտերի ժամանակ ադրբեջանզի զինվորականները գլխատել էին ազգությամբ եզդի 20-ամյա Քյարամ Սլոյանին, ում գլուխը տարել էին իրենց հետ: Զինվորի հուղարկավորությունից հետո, Քյարամի հայրը, ով ի դեպ՝ օրերս պատրաստվում է մեկնել Արցախ, իտալացի լրագրողի հարցին, թե ինչ կցանկանա ասել միջազգային հանրությանը, ասել է.

«Թող տղայիս գլուխը հետ տան, հանգստանանք»:

Ինչպես հաղորդում է Politik.am-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության, ըստ որի՝ 2016 թվականի  ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում պահպանվելու էր կրակի դադարեցման խիստ ռեժիմ՝ երկու կողմերի զինծառայողների դիակները փոխանակելու նպատակով, հայկական կողմը պահանջել և հետ է ստացել նաև զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին