▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արման Էֆենդի և Լիլիթ Խանում․․․»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ուրեմն մեկ ամիս է, ինչ ամբողջ ազգը ծանր ապրումների մեջ է, բոլորի ուշադրությունը սևեռված է դեպի սահմանը, մեր հասարակությունում արդեն ոչ մեկի մտքով չի անցնում հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, ոչ էլ խաղաղություն՝ մեր արևելյան թուրք հարևանների հետ։ Մարդիկ համախմբվում են, մարդիկ իրենց ուժերի ներածի չափով փորձում են անել ամենը, որպեսզի իրենց ավանդն ունենան հայ-թուրքական նոր դիմակայությունում։ Անգամ կառավարությունն է պատրաստվում թուրքիայից ներկրվող ապրանքների դեմ սահհմանափակումներ դնել․․․

Իսկ ի՞նչ են անում այս պայմաններում Լիլիթ Հովհաննիսյանն ու Արման Հովհաննիսյանը։ Ճիշտ է, թուրքական առաջնակարգ մուղամ են համատեղ ձայնագրում և այդ կլկլոցների սիմֆոնիան մեծ շուքով պրեմիերա են անում։ Ռաբիզության, անճաշակության ու մաքուր թուրքական մուղամի մի իսկական շքերթ։ Զգացվում է, որ մարդիկ իրենց տեղը չէին գտնում այս ընթացքում։ Ուշադրությունից դուրս էին մնացել։ Մտածում եմ, որոշել են դիտավորյալ մաքուր թուրքական «պրոդուկտով» հանդես գալ, որ ազգս էլի սևեռվի իրենց վրա։ Հալալ լինի, ի՞նչ ասեմ։

Թերևս կարող եմ իմ գնահատանքը տալ․ նման վիրտուոզ կլկլոցների ու մելիզմների, ինչպես նաև համառորեն թուրքական երաժշտության լոբբիզմը մեր էստրադայում անելու համար Արման Հովհաննիսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը հիրավի արժանի են «Էֆենդի» ու «խանում» կոչումներին։ Համ էլ հերթական թուրքական հոլովակը նկարելիս վերնագիրը կկարողանան կկարճացնել․ «Արման Էֆենդի և Լիլիթ Խանում․․․»:

Գուրգեն Գաբրիելյանի բլոգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին