▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ դիզայները՝ իր և Բեյոնսեի համագործակցության մասին

Երևանաբնակ գրաֆիկ-դիզայներ Ռուբեն Բաղդասարյանը, ով ամիսներ առաջ աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի «ON THE RUN» շրջագայության համար երկու շապիկներ էր հեղինակել և դրանք ուղարկել երգչուհու պաշտոնական էջին, այսօր արդեն ԱՄՆ-ում է: Նամակին հաջորդել էր Բեյոնսեի թիմի անդամների պատասխանը, որում ասվում էր, որ նրանք հավանել են Ռուբենի աշխատանքները և առաջարկում են  համագործակցել:

Asekose.am-ը զրուցել է ԱՄՆ-ում գտնվող երիտասարդ դիզայների հետ նրա այժմյան գործունեության և անձամբ Բեյոնսեին հանդիպելու նվիրական երազանքի մասին:

«ԱՄՆ եմ եկել 2015թ. հունվար ամսին Բեյոնսեի թիմի անդամների առաջարկով: Անձամբ եղել եմ Նյու Յորքի նրա գրասենյակում, ծանոթացել նրա վարսահարդարի, դիմահարդարի, ոճաբանի և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր երկար տարիներ համագործակցում են  երգչուհու հետ»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Ռուբեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ բոլորն էլ գիտեն, որ ինքն ազգությամբ հայ է:

Ռուբենը նշեց նաև, որ դեռ ամիսներ առաջ Բեյոնսեի թիմի անդամներին ներկայացրել էր, թե օրինակ՝ ինչպիսին կարող են լինել երգչուհու շրջագայության պաստառները, որոնք նա նվիրել է երգչուհուն մեծ սիրով:

Մեր զրուցակիցը փաստեց, որ թեև որպես դիզայներ սկսել է աշխատել դեռ 17 տարեկանից և համագործակցել է հեղինակավոր դիզայներների հետ, սակայն կյանքի այս փուլում միայն մի նպատակ ունի:

«Դեռ Հայաստան վերադառնալու պլաններ չունեմ: Այս պահին միակ ու նվիրականն երազանքս անձամբ Բեյոնսե հետ հանդիպելն է, նա իմ կուռքն է: Հուսով եմ և հավատում եմ, որ երազանքս մի օր իրականություն կդառնա: Եթե նա և նրա թիմի անդամները հավանել են աշխատանքներս, նշանակում է, որ սպասելիքներս կարդարանան»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում անկեղծացավ երիտասարդ դիզայները:

Հավելենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, Ռուբեն Բաղդասարյանի ծննդյան օրն է: Asekose.am-ը շնորհավորում է հոբելյարին՝ մաղթելով գործնական հաջողություններ և  Բեյոնսեի հետ անձամբ հանդիպելու նվիրական երազանքի իրականացում:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Բեյոնսեն համագործակցելու է երևանաբնակ դիզայների հետ

Հայ դիզայները Բեյոնսեի հետ համագործակցելու նպատակով Երևանից մեկնում է ԱՄՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին