▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասախոսի սպանված ամուսինն ի՞նքն էր հրահրել տղաներին. պատմում է ականատեսը

Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ նախնական տեղեկության` հունիսի 4-ին Նուբարաշենում մի խումբ անձինք երթևեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ, ինչի ընթացքում Եղիշե Խաչատրյանը մահացել է: Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ` Խաչիկ Կոսյանը, Արտաշես Չիչոյանը և Արարատ Նիկողոսյանը:

Դեպքի ականատես Մարիամ Գրիգորյանը, ով միաժամանակ կասկածյալներից մեկի` Արարատ Նիկողոսյանի ընկերուհին է, Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում վստահեցրեց, որ  Խաչիկն իրենց հետ չի եղել և որևէ կապ չունի դեպքի հետ, ապա նշեց, որ եղել է ծեծկռտուք, որտեղ որևէ մեկը չի ցանկացել դիտավորյալ վնաս հասցնել մյուսին:

«Խաչիկն այդ պահին գտնվել է ավտոտեխսպասարկման կայանում և ոչ մի կապ չի ունեցել տեղի ունեցածի հետ: Ես եղել եմ մեքենայի մեջ՝ Արտաշեսի և Արարատի հետ: Դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենում, այն ավտոտեխսպասարկման կայանի հարևանությամբ, որտեղ Խաչիկն էր՝ վթարված մեքենայի մոտ: Վեճը սկսվեց ավտոճանապարհային խախտման պատճառով: Այդ մարդը սկսեց վիրավորանքներ հասցնել: Տղաները տեսնելով տարեց մարդուն, փորձեցին լեզու գտնել և խոսքի միջոցով հարթել վեճը: Սակայն տղամարդն ինքն էր հրահրում տղաներին և թույլ չէր տալիս, որպեսզի կռիվն ավարտվեր: Տղաներն էլ, բնականաբար, սկսեցին պատասխան հարվածներ տալ, որն էլ դարձավ այս ամենի հետևանքը: Ես և այդ տղամարդու մայրը փորձում էինք բաժանել տղաներին, սակայն՝ ապարդյուն: Իմ կարծիքով այդ կինը ևս պետք է ճշմարտությունը պատմի: Նա ինքը տեսել է, որ իր տղան է սկսել ամենը, և տղաները միայն փորձել են պաշտպանվել ու հակահարված հասցնել: Եղել է ծեծկռտուք, որտեղ որևէ մեկը չի ցանկացել դիտավորյալ վնաս հասցնել մյուսին»:

Մարիամի խոսքով` ինքը զանգահարել է շտապօգնություն՝ փորձելով օգնել գետնին ընկած տղամարդուն, և մինչ շտապօգնության ժամանումը տղամարդը ողջ է եղել:

«Ես ստուգեցի նրա զարկերակը, հասկացա, որ ողջ է, փորձեցի օգնություն ցուցաբերել, սակայն չստացվեց: Տեղի ունեցավ մի սարսափելի բան, որը չէր ցանկանա մեզանից և ոչ ոք»:

Մարիամը նաև պատմեց, որ այս պահին ունի լուրջ հոգեկան խնդիրներ, ինչի համար ստանում է բուժում:

Հավելենք, որ Asekose.am-ը նաև զրուցել է Խաչիկ Կոսյանի կնոջ` Տաթև Չիչոյանի հետ, ով հերքել էր այն տեղեկությունը, որ ինքը նույնպես եղել է մեքենայում:

Տաթևը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ օրն իրենք իսկապես հարսանիքի են մասնակցել, սակայն դեպքի օրը Խաչիկը ևս մեկ խնջույքի է հրավիրված եղել, և հարսանիքի կեսից մասնակից է նաև այդ խնջույքին:

«Խաչիկն ինձ մոտ վերադառնալիս մեքենան վթարի է ենթարկել, որից հետո մեքենան ավտոքարշակով տեղափոխել են Նուբարաշեն՝ ավտոտեխսպասարկման կայան: Այդ ամենից հետո Խաչիկը վերադարձավ ինձ մոտ, և մենք տաքսիով գնացինք տուն: Նա ինձ տուն իջեցրեց, որից հետո գնաց Նուբարաշեն՝վթարված մեքենայի մոտ: Ես միայն այսքանը կարող եմ պատմել, քանի որ դրանից հետո ես տանն եմ եղել և հստակ չեմ կարող ասել, թե ինչ է եղել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին