▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մելինեին ասել են՝ եթե քեզ կպահես որպես աղջիկ, տեղ ունես, եթե ոչ՝ բարի ճանապարհ. Հռիփսիմե Խուրշուդյան

Blognews.am-ը գրում է.

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը ոճային փոփոխություն է արել և բավականին փոխվել է։ Կայքի հետ զրույցում Հռիփսիմեն ասաց, որ հոգնել էր սպորտային կոսից, մուգ մազերից, որոշել է մազերը գունաբացել և կտրել։

Հռիփսիմեն նեղսրտում է կարծրատիպից, թե ծանրամարտիկ կանայք կոպիտ են, չեն հետևում իրենց։ «Միշտ փորձել եմ կոտրել կարծրատիպերը։ Կինն իր մեջ պետք է լինի կին՝ կապ չունի սպորտո՞վ է զբաղվում, թե՞ այլ մասնագիտություն ունի։ Արդեն մարդուց է կախված, թե իրեն ինչպես կդրսևորի։ Կան մարդիկ, ովքեր բացառություն են, իրենց տղավարի են զգում։ Ընդհանրապես ծանրամարտի աղջիկները շատ էլ նուրբ են։ Եթե մկանային կառուցվածքը դնենք մի կողմ, ինձ համար ծանրամարտի աղջիկներն ավելի նուրբ են։ Երբեմն լինում են աղջիկներ, որ տեսքից շատ գեղեցիկ են, բայց երբ խոսում են, տղաներից վերան են,- ասաց ծանրորդուհին ու հավելեց,- մի քանի հոգու պատճառով պետք չէ ասել, որ ծանրամարտի աղջիկները կոպիտ են, պետք է հոնքերև չհանեն, թևերի մազերը չհեռացնեն։ Ինչպես մյուս աղջիկներն են իրենց հետևում, այնպես էլ ծանրամարտի աղջիկները»։

Հռիփսիմեն նշեց, որ իր մասին միշտ դրական կարծիքներ է լսել։ «Ուշադրոթյուն չեմ դարձնում, թե ինչ կասեն մյուսների, հատկապես՝ այդ մեկ-երկու հոգու համար։ Միշտ ասում եմ, որ մյուս աղջիկներն էլ են ինձ պես հետևում իրենց արտանքինին»,- ասաց նա ու հավելեց, որ այդ մեկ-երկուսի հետ շփում չունի։

Դիտարկմանը, որ խոսքը մասնավորապես Մելինե Դալուզյանի մասին է,  նա դրական արձագանքեց, ապա մանրամասնեց, որ նրա հետ որևէ կապ չունեն։ «Դե ինքը կապ չի պահում, ես ընդհանրապես չեմ պահում, ցանկություն էլ չունեմ։ Ինքը սպորտից հեռացել է։ Իր հագուկապի, տեսքի, իրեն չհետևելու համար ծանրամարտի անունը արդեն դուրս է գալիս։ Իրեն ասել են՝ եթե քեզ կպահես որպես աղջիկ՝ թե՛ արտաքինով, թե՛ ամեն ինչով, դու էլի տեղ ունես, եթե ոչ, բարի ճանապարհ։ Ու ինքը հեռացավ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին