▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մելինե Դալուզյանը իր՝ միասեռական լինելու և միասեռականներին աջակցելու մասին

Aysor.am-ը գրում  է.

Այսօր Facebook-յան օգտատերերից մեկը գրառմամբ հանդես եկավ, որը կրում էր «Մելինե Դալուզյանը չբավարարվեց սեռափոխությամբ, հիմա էլ անցել է ԼԳԲՏ համայնքին պաշտպանելու գործին» վերտառությունը: Խոսքն, իհարկե, վերաբերում է հայ մարզուհի, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի աշխարհի առաջնության մրցանակակիր, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ գյումրեցի Մելինե Դալուզյանին:

Նման գրառման պատճառ հանդիսացել է մարզուհու facebook-ի նկարը, որը գունավորված է ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ հավասարության:Կայքը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված նրա՝ սեռական փոքրամասնությունների օգտին հանդես գալու որոշումը:

«Երեկ հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի օրն էր, այդ պատճառով էլ փոխել եմ նկարս: Ես բազմիցս ասել եմ՝ ոչ-ոք իրավուքն չունի ոտնահարել, խախտել սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ պայմանավորված նրանց գենդերային ինքնությամբ կամ սեռական կողմնորոշմամբ: Դա մարդու իրավունքների խախտում է», - մեզ հետ զրույցում պարզաբանեց սպորտսմենուհին:

Մեր այն հարցին, թե արդյոք համապատասխան կազմակերպությունն է նրան խնդրել այս կերպ աջակցել իրեն՝ պատասխանեց. «Ոչ, ինձ ոչ-ոք նման բան չի խնդրել, դա իմ ցանկությունն ու կամքն էր: Այստեղ խնդրելու հարց չկա, այլ կա գիտակից մակարդակի և իմացության դրսևորում: Ես շատ եմ կարդացել ու շատ լավ գիտեմ, որ սա ոչ թե խնդիր է, այլ պարզապես մարդիկ չեն ցանկանում հասկանալ մյուսներին ու նրանց կոչում են փոքրամասնություն: Այսօր ոչ-ոք չի ուզում հաշվի առնել մարդու իրավունքները: Քթներն ուրիշի անկողին խոթելու փոխարեն ավելի լավ է գիրք կարդան ու մի բան սովորեն: Թող ամեն մեկը մի հատ նայի՝ ի՞նչ է արել այս ազգի համար, ո՞վ է այս ազգի համար: Երբ ազգի անունից ես խոսում, ասում, թե խորտակում եք այս ազգը,  ինքդ ի՞նչ ես արել այս ազգի համար»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին