▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Վահրամյանի նվերը Հայաստանի անկախության 25-ամյակին

Գեղանկարիչ Արմեն Վահրամյանն իր հերթական` «Հայրենի եզերք» վերնագրով ցուցահահանդեսը նվիրում է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Ցուցահանդեսը կգործի Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում` հունիսի 23-ից  հուլիսի 6-ը:

Ներկայացվելու են Արմեն Վահրամյանի բնապատկերները, որոնցում գերակշռում է իր հայրենի Լոռվա աշխարհի գույները, շունչն ու ոգին:

Արվեստագետների գնահատմամբ` Արմեն Վահրամյանի աշխարհում «աստվածաշնչյան մաքրություն է, անարատություն և խաղաղություն։ Ցանկասիրական ու արբեցնող բույրերից զուրկ աշխարհ, որից դրախտային անմեղություն է ծորում»:

Երևան, Մոնրեալ, Գերոնա, Բարսելոնա, Ամստերդամ, Նյու Յորք, Գլազգո...Արմեն Վահրամյանի ցուցահանդեսների աշխարհագրության մի մասն է և  Asekose.am-ն ուրախ  և հպարտ է, որ 2016-ի փետրվարին Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում կազմակերպված հետաքրքիր ցուցադրությամբ  լրացրել է  այդ աշխարհագրությունն ու հյուրընկալել տաղանդավոր նկարչի լուսավոր կտավները, որոնց ներկայացնում ենք ստորև:

Կարդացեք նաև` Դա երբեք էլ ինձ համար PR-ի տարբերակ չի եղել. Արմեն Վահրամյանն անկեղծանում է

Արմեն Վահրամյանը բացահայտում է, թե ինչպես է լավ նկարը հանցագործին լավ մարդ դարձնում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին