▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշիվը 1:1 է, կամ ինչպես Արտյոմ Հակոբյանի բողոքը հայտնվեց ադրբեջանական մամուլում

Երեկ ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ այլևս չի ցանկանում  Հայաստանում ոչ մի ավել րոպե մնալ, թերևս, ամենաքննարկվողն էր:  Սա այն դեպքերից էր, որը ստիպեց համացանցային օգտատերԵրին տարբեր` կողմ և դեմ ճամբարների բաժանվել: Կային մարդիկ, ում կարծիքով` դա Արտյոմի լավագույն որոշումն էր, քանի որ,  ըստ նրանց՝ Հայաստանը «իսկապես մնալու տեղ չէ», սակայն քիչ չէին նաև նրանք, ովքեր շտապեցին «կախաղան բարձրացնել» ռեժիսորին:

Այդ վերջին  խմբին պատկանող մարդիկ, կարծես թե մոռացել էին, որ Արտյոմը Հայաստանից հուսահատված արտագաղթել պատրաստվող առաջին մարդը չէ: Ավելին` արտագաղթը,  ցավոք սրտի, մեր երկրում այն եզակի բաներից է, որ տարեցտարի անկման փոխարեն «վերելք» է ապրում:

Վսհատ եմ, որ Արտյոմին ազգի դավաճանի պիտակավորում տվողներից շատերն իրենք էլ իրենց ֆեյսբուքյան էջում կամ առօրյայում գոնե մեկ անգամ օգտագործած կլինեն «երկիրը երկիր չի» արտահայտությունը, պարզապես Արտյոմի դեպքում նրան օգնեց կամ խանգարեց իր հայտնիությունը:

Սակայն հանուն արդարության պետք է փաստել, որ այդ նույն հայտնիությունը բերեց նաև նրան, որ մեր «հրաշալի» հարևան ադրբեջանցիները թարգմանեցին Արտյոմի ֆեյսբուքյան բողոքը և տեղադրեցին Ալիևի դուդուկ համարվող haqqin.az կայքում, և արդյունքում եղավ հետևյալը` ադրբեջանցի համացանցային օգտատերերը հասկացան, որ Հայաստանն այն երկիրն է, որից պետք է հապշտապ  արտագաղթել, որովհետև մեզ մոտ չկա գոնե մեկ ոլորտ, որը մարդուն կստիպի մնալ հայրենիքում: Վստահ եմ, որ ազգայնամոլ ադրբեջանցիներից շատերը հետյալ կարծիքն էլ արտահայտած կլինեն.

«Եթե Հայաստանում այս վիճակն է, բա մեր պատմական հողերի հետ ինչ կանեն, շտապ պետք է ազատագրել մեր Ղարաբաղը….»:

Դե ինչ, համացանցային օգտատեր VS Արտյոմ Հակոբյան հաշիվը 1:1 է, թեպետ չեմ կարող հաստատապես ասել, որ ադրբեջանական մամուլում հայտնվելը Արտյոմ Հակոբյանի ցանկությունը կլիներ… Հավելենք, որ նա արդեն ջնջել է իր ամղկահարույց  գրառումը, սակայն հաստատակամ է հեռանալու որոշման մեջ…

«Մի գրառման պատմության» ամփոփումն էլ հետևյալն է` ցանկացած  միտք սոցիալական հարթակում հանրայնացնելուց առաջ, նույնիսկ եթե վստահ եք, որ բացարձակ ճշմարտություն եք ասում, հիշեք, որ թշնամին հետևում է…

Հեղինակ`

Ա. Գ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին