«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի թվում էր նաեւ Քուվեյթի նորանշանակ դեսպան, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ: Ի դեպ, նա միայնակ չէր, այլ կարմիր գորգով անցավ թեւանցուկ «Համազգային» հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ: Ի վերջո, թե որքանո՞վ են շշուկները համապատասխանում իրականությանը եւ ինչ հարաբերություններ ունեն քաղաքական զույգը, հետաքրքրվեցինք հենց նրանցից: Ի պատասխան, Լ. Գալստյանը ժպտաց, իսկ Մ. Բադեյանը նշեց. «Պաշտոնական է, հանգիստ շունչ քաշեք»:
Նյութի աղբյուրը՝ iravunk.com