▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարդության ուրիշ օջախ կա՝ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու բնակիչների միջև

Տեղեկացրել էինք, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Ոսկանյանը, ով դուրս էր եկել Խորենացու փողոցի փակված հատվածից, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առաջարկեց երկու լրատվամիջոցով այցելել այսպես կոչված անվտանգության գոտի և համոզվել, որ ամեն ինչ նորմալ է: 

Սակայն ճանապարհին ոստիկանները «փոշմանել» են և լրագրողներից հեռու Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություն են անցկացրել, որից հետո ԱԺ պատգամավորը տեղեկացրել է, որ ոստիկանությունը չի ուզում, որ ճանապարհն ու իրավիճակը երևա ուղիղ եթերում և առաջարկել է, որ ինքը միայնակ մոտանա ՊՊԾ գնդին, ծանոթամա, թե ինչպիսին է իրավիճակը , հետո գա ու պատմի լրատվամիջոցներին: 

Վերադառնալով՝ նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է, թե «պարզվել է, որ բարդության ուրիշ օջախ կա՝ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու բնակիչների միջև:Ըստ երևույթին հենց դրանից հետո են ՊՊԾ գնդից օդ կրակել: Ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել, կան վիրավոր  երեք-չորս ոստիկաններ/վնասվածքները հրազենային չեն/, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ ոստիկանության՝ քաղաքացիներից բերման ենթարկվածներ չկան»:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին