▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապ ունե՞ն արդյոք «Պզո»-ի ու Շաքրո Մոլոդոյի ձերբակալությունները

Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 7-ին, Միացյալ Նահանգների դաշնային բյուրոն ձերբակալել է հանցագործ աշխարհում հայտնի, «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանին:

Մինչ Արմեն Ղազարյանի 5 փաստաբանները փորձում էին պարզել ձերբակալման պատճառ, 4 օր անց՝  հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ձերբակալվեց «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը:

Հարկ է նշել, որ Շաքրոն, ով համարվում է ռուսական հանցագործ աշխարհի ամենավառ ներկայացուցիչը, բավականին մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ է Արմեն Ղազարյանի հետ:

Ըստ ասեկոսեների, ձերբակալությունից առաջ Արմեն Ղազարյանի հեռախոսազանգերը, որ լսվել են ամերիկյան իրավապահների կողմից, մեծամասնությամբ եղել են Շաքրո Մոլոդոյի հետ:

Ամերիկյան աղբյուրները չեն բացառում, որ Արմեն Ղազարյանն ու Շաքրո Մոլոդոյը, որոնք դեռ կալանավայրերում են, շատ շուտով ազատություն կստանան և դա կլինի կամ միևնույն օրը կամ մեկ-երկու օր տարբերությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին