▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փող չէր ունեցել, 5 լիտրանոց շշերը «կռանդից էր ջրով լցրել», որ տանի տղերքին

Hraparak.am-ը գրում է.

Մարդիկ են, մի կերպ գոյատևող, հնարավոր է՝ իրենց տանն ուտելու բան էլ չի եղել, բայց որոշել են իրենց հացից բաժին հանել հանգամանքների բերումով սովի մեջ գտնվող մարդկանց:

 Մեկին, որ ճանաչում էի, որ սոցիալական անմխիթար վիճակում է, առավոտ շուտ հանդիպեցի մի երկու տոպրակ ձեռքին:

 -Ու՞ր ես գնում,- հարցրի:

- Տղերքին հաց ու ջուր եմ տանում:

Աչքի պոչով նայեցի ու նկատեցի, որ շշերն օգտագործված են: Ջուրը գնելու հնարավորություն չէր ունեցել ու 5 լիտրանոց շշերի մեջ աղբյուրից ջուր էր լցրել: Նկատելով հայացքս, մեղավոր ժպտաց.

 - Հա, մորքուր, մեր աղբյուրի ջուրն է:

Թարմ հացեր էր գնել ու... ո՜նց, մեկ էլ ասաց.

-Գյուղից, որ իմացել են՝ պանիր ու մածուն են ուղարկել, թաժա լավաշ:

Ով ինչ ուզում է ասի՝ մեր ժողովրդին Աստված խիղճը բռերով է տվել, կժերով է շռայլել…

Երբ հետո իմացա, որ ոստիկանները թույլ չեն տվել սնունդը ապստամբներին փոխանցել, Թումանյանի պոեմի էս հատվածը հիշեցի.

Մեր ապրուստն ի՞նչ է.— մի կտոր չոր հաց,

Էն էլ հըրեն հա՜— երկընքից կախված։

Մի մարդ որ նըրա երեսը պահի՝

Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի...

Առավոտվա էն լավ տղուն հիշեցի: Փող չէր ունեցել, 5 լիտրանոց շշերը «կռանդից էր ջրով լցրել»: Իմ քաղցր ժողովուրդ, հացի պատառը կիսող ժողովուրդ:

 Հասմիկ Բաբաջանյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին