Ռիո-2016-ի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգևատրման ժամանակ կրել է շապիկ, որին պատկերված էր ապրիլյան քառoրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, գոտեմարտելով կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ, 3:0 հաշվով դարձավ ոսկե մեդալակիր:
Նշենք, որ Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: