▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր վերևները, թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի. որդիս չի ցանկանում լսել սպորտի մասին. Միհրան Հարությունյանի մայր

1in.am-ը գրում է

Կայքի նկարահանող խումբն այսօր ուղևորվեց քաղաք Էջմիածին՝ հանդիպելու Միհրան Հարությունյանի հարազատների հետ։ Նախևառաջ եղանք մարզադպրոցում։ Ըմբիշները չցանկացան խոսել տեսախցիկի առջև՝ միայն փոխանցելով հիասթափությունը կատարվածի վերաբերյալ։

Այնուհետև շարժվեցինք դեպի Միհրան Հարությունյանի բնակարան։ Միհրանի մայրը՝ տիկին Լուսինեն, հուսահատ էր և հուզված։ Նա ևս չցանկացավ խոսել տեսախցիկի առջև, նշելով․

«Որդիս սպորտային փառահեղ ուղի է անցել։ Կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլև մեր վերևները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի։ Որդիս այլևս չի ցանկանում լսել սպորտի մասին։ Հանգիստ թողեք մեզ»,- ասաց տիկին Լուսինեն, հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ Միհրանը նման իրավիճակում է հայտնվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին