▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանի տարածքում

Ինչպես գրում է «Комсомольская правда»-ն, Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի տարածքում: Նշվում է նաև, որ Պերմյակովի տեղափոխումը կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել Հայաստանի բնակչության շրջանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք այն մասին, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, որն է ցմաh ազատազրկումը:

Ավելացնենք նաև, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հրապարակված դատավճռում բացակայում էր Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի մասին որոշումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին