▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանա Եգորյանն Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է իր նոր BMW X6-ով տեղ հասցնել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռիոյի օլիմպիական մեդալակիրների հետ զննել է BMW մակնիշի սպիտակ մեքենաները, որոնք նվիրել են մարզիկներին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: 


Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի   հրապարակում: Կառավարության ղեկավարը գնահատել է Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանի մեքենան, ինչպես նաև սինքրոն լողի կրկնակի չեմպիոնուհիներ Նատալյա Իշչենկոյի և Սվետլանա Ռոմաշինայի մեքենաները:

Մեդվեդևի գովեստի խոսքերից հետո հայազգի Յանա Եգորյանն առաջարկել է Մեդվեդևին տեղ հասցնել իր նոր BMW X6 մեքենայով: Կառավարության ղեկավարը նախ համաձայնել է սուսերամարտուհու առաջարկին, սակայն ավելի ուշ Կարմիր հրապարակից հեռացել է սեփական ավտոշարասյունով:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին