▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործերդ եղել են, ամեն ինչ իր տեղում է, արի, խնդրում եմ... Վահրամ Բաղդասարյանի դստեր գրառումը`կորած Ինեսային

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստր Վիկտորյա Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել`դիմելով օրերս կորած իր ընկերուհի Ինես Սրապիոնյանին.

«Բոլոր հարցերը լուծված են,ամեն ինչ իրա տեղումա, գործերդ եղել ա, արի, խնդրում եմ: Սպասում ենք քեզ»:

Հիշեցնենք, որ Ինեսայի հայրը Asekose.am-ի այն դիտարկմանը, որ Ինեսան այդ քայլին է դիմել ընտանիքի անդամներից մեկի հետ ունեցած վեճի պատճառով, պատասխանել է.

«Ընտանեկան հարց է, պետք չէ մանրանալ: Դիմել ենք ոստիկանություն, դուստրս որոնվում է»:

Հավելենք, որ Asekose.am-ի տեղեկություններով` Ինեսա Սրապիոնյան անուն-ազգանունով որևէ մեկն այս օրերի ընթացքում չի լքել Հայաստանը:

Նշենք, որ Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում լուսանկարիչ Էդգար Հարությունյանը, ով Ինեսայի մտերիմներից է, նշել է, որ վերջին անգամ աղջկան տեսել են Աբովյան գնացող ավտոբոսում: Հավելենք, որ Ինեսա Սրապիոնյանն անհետանալու պահին կրել է սև վերնաշապիկ և սև տաբատ:

Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին