▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինեսան իր համակուրսեցուն օգնելու նպատակով տրամադրել էր իր ոսկեղենը. նոր մանրամասներ

Lurer.com-ը գրում է.

Արդեն մի քանի օր է ինչ բուռն կերպով քննարկվում է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր մտերիմ ընկերուհի՝ Ինեսա Սրապիոնյանի անհետանալու, ապա գտնվելու մասին լուրերը։

Կայքն այս դեպքի հետ կապված մի քանի ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան, հատկապես, թե որն է եղել աղջկա՝ տնից փախչելու պատճառը։ Ըստ այդ հավաստի տեղեկությունների՝ Ինեսան իր համակուրսեցուն, ով ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, օգնելու նպատակով տրամադրել է իր ոսկեղենը, որը հավանաբար մի կլորիկ գումար է արժեցել: Ոսկեղենը երիտասարդին տրամադրվել է՝ գրավադրելու և հետագայում հետ վերադարձնելու համար։

Որոշ ժամանակ անց, չկարողանալով վերադարձնել մեծ արժեք ունեցող ոսկեղենը, Ինեսան հայտնվում է դժվար իրավիճակի մեջ և հատկապես այն ժամանակ, երբ այդ մասին իմանում է հայրը։ Հենց այդ օրն էլ վիճաբանություն է տեղի ունենում և աղջիկն՝ առանց հեռախոսի, պայուսակի և այլ իրերի փախչում է տնից, ապա տեղեկանալով, որ իրավիճակը շտկվել է, վերադառնում է տուն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին