▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապարանում կորած 20-ամյա հարսը հայտնաբերվել է

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Եղիպատրուշ գյուղի  բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 9-ի սահմաններում,  Հրանուշ Եղիազարյանը հայտնաբերվել է Երևանում և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում տարածված լուրերը ցնցել են գյուղի բնակիչներին: Ըստ այդ լուրերի՝ գյուղի 21-ամյա բնակչուհի Հրանուշ Եղիազարյանն առավոտյան դուրս է եկել տնից՝ զուգարան գնալու նպատակով, սակայն չի վերադարձել:  

Սկսել են տեղեկություններ շրջանառվել, որ 21-ամյա Հրանուշին արջն է տարել.այսպիսի լուրերի տարածման պատճառն այն է եղել, որ մի քանի օր առաջ արջը նույն գյուղում մեղվի փեթակներ էր շրջել:

Ավելի ուշ Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը արջի հետ կապված վարկածը հերքվել է. «Հերքվել է այդ վարկածը: Տան պատուհանին գրություն է թողել, որ ես գնում եմ եւ այլն եւ այլն:  Գրել է ինչ-որ մի ոչխարի պատճառով գնում եմ ինքնասպան լինեմ»,- ասել է գյուղապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին