Ֆուտբոլասերները, որոնք հանրապետական մարզադաշտում հետևում են Հայաստանի-Ռումինիա խաղին դժգոհ են մեր հավաքականի խայտառակ խաղից:
Նրանք վանկարկում են «Յուրա,Յուրա»/նկատի ունեն Յուրա Մովսիսյանին, ով այլևս չի հրավիրվում Հայաստանի հավաքական/, «Ֆուտբոլ ենք ուզում», «Սուքիասյան, հեռացիր»/նկատի ունեն հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին /...
Հանդիպման առաջին խաղակեսը երեսուներորդ րոպեին արդեն Ռումինիան 4:0 հաշվով հաղթում էր մեր հավաքականին: