▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Ռումինիա- 0:50

Հայաստանի հավաքականի խայտառակ խաղը Ռումինիայի հետ  պատճառ դարձավ, որ հեռակառավարման վահանակով հարվածեմ հեռուստացույցին:

Եվ դա եղավ մեր դարպասին խփված 5-րդ գոլից հետո: 

Ու որքան էլ  ֆուտբոլային մեկնաբանը, որ այս անգամ Սուրեն Սարգսյանը չէր ու հաստատ վերջինիս  ձայնից էլ չէր մեր պարտությունը, հեռուստադիտողին  հույս էր տալիս, որ մեր խմբի երկու այլ մասնակիցների խաղում նույն հաշիվն է՝ Մոնտենեգրոն նույն՝ 5:0 հաշվով հաղթում է Ղազախստանին, որոշեցի այլևս չհետևել խաղին ու , ընդհանրապես, Հայաստանի հավաքականի մյուս հանդիպումներին:

Չեմ հետևի՝ մինչև հրաժարական չտան Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու մեր ֆուտբոլային «ընտրանու»  գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

Իսկ այսօր արդեն միևնույն է՝ 0:5, թե 0:50 հաշվով կպարտվի մեր հավաքականը:

Ու տեղին է համացանցում տարածված հումորը՝  «Ժողովուրդ, U-COM-ով ստոպ եմ տվել ու գոլերի թիվը էլ չի աճում»:

 

Ա.Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին