▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկողոս քահանայի կարգալուծության առնչությամբ

 

 

 

 

 

 

 

Հոկտեմբերի 3-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ծանուցեց, որ Կարգապահական հանձնախմբի եզրակացության հիման վրա Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավոր Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

Կարգալուծության առնչությամբ հաջորդող օրերին լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարբեր անձանց կողմից սկսեցին ստահոդ լուրեր շրջանառվել` առիթ տալով Հայոց Եկեղեցու և նրա Գահակալի հասցեին հերթական անհիմն մեղադրանքների: Կարգալույծ քահանան, քաջ գիտենալով իր կարգալուծության պատճառները, բնավ անհարկի չնկատեց ինքնարդարացման համար քննադատել իր իսկ Հովվապետին և հոգևոր եղբայրներին:

Փարատելու համար այս կապակցության տարածվող թյուրըմբռնումները` մեր պարտքն ենք նկատում տալ հետևյալ պարզաբանումները:

Հիշյալ քահանայի խնդիրը Կարգապահական հանձնախմբի կողմից ուսումնասիրվել է դեռևս 2014 թվականից: Կարգալուծությունը կատարվել է երկու հիմնական պատճառներով:

Առաջին` Ս. Պատարագի կատարման ժամանակ քահանայի կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք Ս. Հաղորդության խորհրդի նկատմամբ, ինչը սրբապղծություն է: Քահանան Ս. Խորհրդի վրա կենտրոնանալու և պատարագ մատուցելու փոխարեն ինքնալուսանկարմամբ և տեսագրմամբ է զբաղվել: Եվ երկրորդ` 2014 թ.-ից ի վեր ամուսնալուծված է եղել ամուսնական անհավատարմության պատճառով և, հակառակ իրեն տրված շտկվելու հնարավորության, շարունակել է իր անհավատարիմ ընթացքը:

Եզրակացությունը Կարգապահական հանձնախմբի կողմից ներկայացվել է միայն համապատասխան փաստերի քննությունից հետո: Մինչ որոշման կայացումը, եկեղեցականը հանդիպում է ունեցել նաև Ամենայն Հայոց Հայրապետի հետ:

Անհրաժեշտ չհամարելով հավելյալ մանրամասներ ներկայացնելը` մնացյալը թողնում եմ ընթերցողների արդարամիտ հայեցողությանը:

 

Վահրամ քահանա Մելիքյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին