armtimes.com-ը գրում է. Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ խոսել է իր քաղաքական ծրագրերի մասին: Լրագրողների հետ ճեպազրույցի նախորդ միջադեպը հաշվի առնելով՝ Գագիկ Ծառուկյանն այս անգամ իրեն դուր չեկող հարցը տված լրագրողին խնդրել է ներկայանալ եւ երբ իմացել է, որ «Ազատություն» ռադիոկայանից է, ասել է. «Այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք ուզում ինձանից, լավ, այսօր քաղաքականության օ՞ր ա, ախպեր»: Լրագրողը հարցրել է՝ ընդդիմադիր դա՞շտ եք վերադառնալու. «Արա քո ցավը տանեմ, գնա քո ընդդիմադիր դաշտին…»,- հակադարձել է ԲՀԿ նախկին առաջնորդը: Գագիկ Ծառուկյանը երբ դեռ չէր ավարտել իր խոսքը, նկարահանում կատարող օպերատորներից մեկը մոտեցել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին, ձեռքը դրել ուսին եւ խնդրել տեսախցիկի դիմացից մի փոքր այն կողմ կանգնի: Գագիկ Ծառուկյանին թվացել է, թե իր թիկնապահներից մեկն է մոտեցել լրագրողին եւ ասել է. «Հեռու գնա դու, ա՛յ տղա»: Երբ արդեն հասկացելէ, որ ոչ թե իր թիկնապահներից է, այլ օպերատոր է, ժպտալով ասելէ.«Հա, կներես, ես իմացա «ախրանայից» էս եկել, վրես խոսակցություն բերեիր»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում