▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Հերիքյանը վերադառնում է Հ1

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայլուր»-ի նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը  մոտ օրերս նշանակվելու է  Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների ղեկավար:

Մամուլում շրջանառվում են նաև «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Արտակ Ալեքսանյանի եւ հաղորդավար Արտակ Հերիքյանի անունները:

Asekose.am-ի տեղեկություններով, Արտակ Ալեքսանյանը մերժել է  Հ1 տեղափոխվելու առաջարկն, իսկ Արտակ Հերիքյանը համաձայնել է. նա ոչ միայն վարելու է Հանրայինի լուրերը, այլև լինելու է լրատվական բաժնի ղեկավարը: 

Ըստ ասեկոսեների,  Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների, կարելի է ասել, արդեն նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանի գործառույթները բաժանվելու են երկու մասի՝ Արտակ Հերիքյանը լինելու է լրատվական թողարկման, իսկ  Հարություն Հարությունյանը՝ ընդհանրապես՝  քաղաքական ձեւաչափով հաղորդումների պատասխանատուն: 

Գևորգ Ալթունյանն է, որ անցած կիրակի իր վերջին «Կիրակնօրյա լրատվականն» է վարել ու սովորաբար  «Կհանդիպենք հաջորդ կիրակի»-ի փոխարեն հեռուստադիտողներին հաղորդման վերջում դիմել  է  «Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս» արտահայտությամբ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, տեղափոխվում է Պաշտպանության նախարարություն՝ ըստ երևույթին Արծրուն Հովհաննիսյանի գործն անելու:

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին