▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման մանկամիտ քայլերով ինձ չեն կարող վնասել. պայծառատես Անի Գրիգորյանը զայրացած է

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

«Ինձ համար իսկապես տհաճ է, երբ ամեն օր համացանցում կարելի է տեսնել ինչ-որ ավտովթարներ, որոնց հետ կապված նշվում է իմ անունը, բայց ես դրանց հետ կապ չունեմ»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց պայծառատես Անի Գրիգորյանը

Անիի խոսքով` իրեն ամենաշատը բարկացրել է այն, որ համացանցում տեսել է, որ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի և վիրավորների մեջ իր անունն են նշել.

«Ես նույնիսկ այդ ժամանակ Ռուսաստանում չեմ եղել, հետաքրքիր է`որտեղի՞ց այդ ստերը: Ես չեմ հասկանում մարդիկ իմ անունը նման դժբախտ դեպքերի մեջ ներառելով ինչ են ստանում: Ես բարձրաձայն հայտարարում եմ, որ ես ողջ և առողջ եմ, ինձ ոչինչ չի պատահել: Ամիսներ առաջ վթարի եմ ենթարկվել Երևանում, բայց նույնիսկ այդ ժամանակ իմ վրա քերծվածքներ չեն եղել: Չեմ հասկանում` ուր կարող է հասնել մարդկանց երևակայությունը»:

Անիի խոսքով` ինքը հստակ չգիտի` արդյո՞ք իր անունը շոշափելով և նման քայլերով փորձում են ռեյթինգ ձեռք բերել ու լայքեր հավաքել.

«Չեմ ուզում կոպիտ խոսել ու ասել, որ իմ միջոոցով ռեյթինգ են ձեռք բերում կամ լայքեր հավաքում, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ իմ նկարն են հրապարակում ու կեղծիք են տարածում: Ուզում եմ նման մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել, թե ով եմ ես, ինչպիսի ընտանիք, եղբայր ու կնքահայր ունեմ: Եթե որևէ մեկն ուզում է ինձ վատություն անել, պետք է ցավով նշեմ, որ նրա մոտ չի ստացվի: Ի տխրություն շատերի ասեմ, որ ես շատ լավ վիճակում եմ ու դեռ շատ երկար տարիների կյանք ունեմ: Նման մանկամիտ քայլերով ինձ չեն կարող վնասել»:

Հեղինակ`Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին