▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանեմ պարզաբանումդ....

Այսօր  «Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը պարզաբանում է ուղղարկել մեզ՝ Asekose.am կայքում 17.11.2016 տեղադրված ««Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը տարածում է սխալ տեղեկատվություն» նյութի վերաբերյալ:

Հարգելիներս, եթե անկեղծ, մենք այս թեմայի վերաբերյալ մեր վերջնական կարծիքն ու խոսքը ասել ենք այս նյութի ներքո՝ Ձեր վարկանիշային ցուցակները փաթաթեք ու, ինչպես հայտնի սիթքոմում է ասում՝գիտեք, թե ինչ արեք....

«....խնդրում ենք հեռացնել ««Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը տարածում է սխալ տեղեկատվություն» վերնագրով նյութը, քանի որ այն վարկաբեկում է նաեւ մեր կազմակերպության հեղինակությունը»,-գրել են  «Հայկական տեղեկատվական կենտրոն»-ից:

Հետաքրքիր է ոչ միայն հարցը, թե ինչ նպատակ ունի «Հայկական լրատվական կայքերի վարկանիշ» վերնագրով ամենամսյա հաղորդագրություն տարածող այս կազմակերպությունն, այլ նաև՝ թե ինչով է հայտնի ու «հեղինակավոր» այն...

Մեր ունեցած  տեղեկություններով, «Հայկական տեղեկատվական կենտրոն» անունով գրանցված  ընկերությանն է պատկանում այսպես կոչված «առաջատար» կայքերից մեկը, որ գրանցվել է similarweb-ում հունիսին՝ «շլացուցիչ»  արդյունքով.... Այդ լուրը հաստատեց նաև «Հայկական տեղեկատվական կենտրոն»-ի աշխատակիցը, որ զանգահարել էր մեր խմբագրություն՝ ճշտելու, թե արդյոք ստացել են նրանց պարզաբանումը: 

Ի դեպ, այդ կայքն, ըստ ասեկոսեների, պատկանում և սպասարկում է ՀՀԿ-ական որոշ  շրջանակաների...Սակայն առայժմ փակագծերը չբացենք... 

Ինչ վերաբերում է անճշտությանն՝ ամիսներ շարունակ, similarweb-ի և նրան կցված մեկ այլ հաշվիչի տվյալները  համընկել են ու նույն ցուցիչն են ներկայացրել, իսկ վերջին երկու ամիսներին՝ դրանք խախտվել են...

Կամ գուցե խախտե՞լ են...

Եվ կրկին՝ եթե անկեղծ՝ ափսոս է մեր ժամանակն այս թեմային անդրադառնալու համար...

...Եվ վերջում՝ առնվազն տկարամիտ պետք է լինել դիմացինին  միամիտի տեղ դնելու համար...

Իսկ այս նյութ վերնագրի համար էլ, մեր ընթերցողները, թող մեզ ներեն, ինչպես մենք ենք ներում ոմանց մեղքերը...

 

Հեղինակ՝

Ա.Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին